ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ Կ-59-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.04.2020թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով` կարգադրում եմ
1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի ապրիլի 10-ի «Ստեփանակերտ գործուղելու մասին» Կ-59-Ա կարգադրության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2020 թվականի ապրիլի 13-15-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, պատգամավորներ` Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ եւ Արտյոմ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ:»:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
13.04.2020
Կ-61-Ա