Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.12.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
(հունիսի 30-ից հուլիսի 2-ը ներառյալ)
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի տարածաշրջանային եւ
եվրասիական ինտեգրման  հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության
միջազգային կազմակերպությունների
բաժնի առաջատար մասնագետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (բացառությամբ՝ Ալեն Սիմոնյանի), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (6 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված  գիշերավարձի (Արարատ Միրզոյանի եւ Միքայել Մելքումյանի)  վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

19.06.2019
Կ-168-Ա