Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.12.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-րդ հոբելյանական ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգեւատրել.

Արտյոմ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Արմեն ՄԱՇԻՆՅԱՆԻՆ Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Գլխավոր քարտուղար
Նինա ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ Հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավար
Արմինե ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Քարտուղարության արագ արձագանքման եւ դիմումների ընդունման վարչության գլխավոր մասնագետ
Նորա ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ Տեղեկատվության հարցերով պատասխանատու
Տաթեւիկ ԹՈԽՅԱՆԻՆ Սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ
Արամ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
Միքայել ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Միջազգային համագործակցության վարչության պետ
Ռուզաննա ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Քարտուղարության արագ արձագանքման եւ դիմումների ընդունման վարչության պետ
Լաուրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Կանխարգելման ազգային մեխանիզմի գլխավոր մասնագետ, բժիշկ
Նունե ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հանրային կապերի վարչության պետ
Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար
Մարիաննա ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ-ֆինանսիստ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

25.11.2019
Կ-368-Ա