ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 27.11.2019թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.
1. Հաստատել Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի կրտսեր մասնագետի (ծածկագիր 1-4.1-17) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն 1-ին հավելվածի :
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
01.11.2019
Կ-333-Ա