Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.12.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածով` կարգադրում եմ.

1. Հայ-ռումինական բարեկամական կապերի ամրապնդման, Ռումինիայում հայ ազգային ինքնության, հայապահպանության, ինչպես նաեւ ազգային արժեքների պահպանման եւ տարածման գործում անուրանալի ավանդի համար Ռումինիայում հայերի միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Վարուժան ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.11.2019
Կ-381-Ա