Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.12.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Կորյուն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ, Նորա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Տարոն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ Լիլիթ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար  Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով  Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի "Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին" Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.11.2019
Կ-380-Ա


05.12.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի նոյեմբերի 29-ի Կ-380-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին