Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. «Խորհրդարանական ամբողջականության ամրապնդում» խորագրով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 12-14-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել  Ազգային ժողովի պատգամավորներ Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ եւ Արեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի  վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

13.11.2019
Կ-348-Ա