Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.11.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  5-րդ  հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար 2019 թվականի նոյեմբերի 14-19-ը  Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)  գործուղել ԵԽԽՎ  պատվիրակության անդամ,   Ազգային ժողովի պատգամավոր Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:

2.  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի եւ Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի աշխատակազմի աշխատողի գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

28.10.2019
Կ-321-Ա