Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.11.2019թ.

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1.  Աշխատանքային այցով 2019 թվականի նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն  (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ, Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի անդամներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պատգամավոր Տաթեւիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

2. 2019 թվականի նոյեմբերի 17-21-ը  Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Է. Մարուքյանի՝ Երեւան-Վաշինգտոն, Լոս Անջելես-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված Լիլիթ Մակունցի (Լոս Անջելես) գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

07.11.2019
Կ-338-Ա