Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ, Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, Արման ԱԲՈՎՅԱՆԻՆ եւ Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ տրամադրել 2019 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2019 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 29-ը ներառյալ:

 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

13.07.2019
Կ-213-Ա