Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի30-ից հուլիսի 3-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ (2019 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը ներառյալ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ եւ Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ (2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը ներառյալ):

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` օրապահիկը, ճանապարհածախսը (Էդմոն Մարուքյանի եւ Վահե Էնֆիաջյանի) եւ գիշերավարձը (Էդմոն Մարուքյանի եւ Վահե Էնֆիաջյանի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Ալեքսեյ Սանդիկովի, Նարեկ Մկրտչյանի եւ Անուշ Բեղլոյանի) եւ ճանապարհածախսի (Ալեքսեյ Սանդիկովի, Նարեկ Մկրտչյանի  եւ Անուշ Բեղլոյանի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.06.2019
Կ-179-Ա