Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով`  կարգադրում եմ.

1.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ տրամադրել 2019 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր,  2019 թվականի հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը ներառյալ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ

04.07.2019
Կ-195-Ա