ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի Կ-27-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-27-Ա կարգադրության՝
1) 3-րդ հավելվածի 7-րդ կետի «Խաչատուրյան Նարինե Լեւոնի» բառերը փոխարինել «Առաքելյան Էդգար Արմենի» բառերով, իսկ 4-րդ հավելվածի 8-րդ կետից հանել «Առաքելյան Էդգար Արմենի» բառերը.
2) 5-րդ հավելվածի 8-րդ կետի «Մկրտչյան Արեն Միքայելի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Արթուր Ղարիբի» բառերով.
3) 6-րդ հավելվածի 4-րդ կետի «Խաչատրյան Արամ Մայիսի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արեն Միքայելի» բառերով.
4) 8-րդ հավելվածի 8-րդ կետը լրացնել «Խաչատրյան Արամ Մայիսի» բառերով.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
27.06.2019
Կ-183-Ա