Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով`  կարգադրում եմ.

1. 2019 թվականի հուլիսի 8-12-ը եւ հուլիսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ տրամադրել  ամենամյա արձակուրդ:

2. 2019 թվականի հուլիսի 8-12-ը եւ հուլիսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.07.2019
Կ-192-Ա


13.07.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 3-ի թիվ Կ-192-Ա կարգադրությունում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին