Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՈԿՀՈԼՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2019 թվականի հունիսի 10-13-ը ներառյալ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
 
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա
բարեկամական խմբի ղեկավար,
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի, սփյուռքի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ
 
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Արման ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
խորհրդական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
հեռուստաօպերատոր:
 

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված  ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (1 գիշերվա, իսկ Արտակ Հովհաննիսյանի եւ  Աշոտ Գաբրիելյանի՝ 3 գիշերվա)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                  Լ.ՆԱԶԱՐՅԱՆ



                               

05.06.2019
Կ-151-Ա