Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասով, ինչպես նաեւ հաշվի առնելով Տ. Գալստյանի միջնորդությունը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հերմինե Ղազարյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նախազգուշացում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը` եռօրյա ժամկետում Հ. Ղազարյանին հաղորդել կարգապահական տույժ կիրառելու մասին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

31.05.2019
Կ-148-Ա