Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐՇԱՎԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 3-5-ը ներառյալ Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Քրիստիննե ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Քրիստիննե Գրիգորյանի՝ 2019 թվականի հունիսի 2-3-ը ներառյալ, իսկ Արտակ Հովհաննիսյանի, Մուրադ Թովմասյանի եւ Աշոտ Գաբրիելյանի՝ 2019 թվականի հունիսի 2-5-ը ներառյալ)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Քրիստիննե Գրիգորյանի՝ 2019 թվականի հունիսի 4-5-ը ներառյալ) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.05.2019
Կ-139-Ա