Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.05.2019թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ եւ 125-րդ հոդվածներով, ինչպես նաեւ նկատի ունենալով անցումային արդարադատության թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. 2019 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

2. Սահմանել լսումների ընթացակարգը՝ ըստ Հավելված 1-ի:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

13.05.2019
ՆՈ-05-Լ