Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության հավելվածի 9-րդ կետում «280» թիվը փոխարինել «200» թվով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 3-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

27.05.2019
Կ-137-Ա