Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Արտյոմ ԾԱՌՈՒԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

08.05.2019
Կ-113-Ա