ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՇԵՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.02.2019թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ազգային ժողովի նստավայրի տարածքի եւ շենքի պահպանությունն իրականացնում եւ անվտանգությունն ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն կանոնների ծանուցումը Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի եւ Պետական պահպանության ծառայության պետի վրա։



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

12.02.2019
ՆՈ-01-Լ


30.07.2021 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին