Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2019 թվականի մայիսի 10-13-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն ՔՈՒԳԼԵՐԻ գլխավորած պատվիրակության  ընդունելությունը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ՝ ընդունել Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն ՔՈՒԳԼԵՐԻ գլխավորած պատվիրակությանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.04.2019
Կ-102-Ա