Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 159-րդ հոդվածի 5-րդ մասով եւ ելնելով գործուղման համար հատկացվող պետական բյուջեի միջոցների արդյունավետ, նպատակային եւ կանոնակարգված օգտագործումը ապահովելու անհրաժեշտությունից՝  կարգադրում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի :

2. Հաստատել գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը՝ համաձայն հավելված 2-ի :

3. Սահմանել, որ

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների գործուղումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրության հիման վրա՝ սույն կարգադրությամբ սահմանված կարգով:

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանի հիման վրա՝ սույն կարգադրությամբ սահմանված կարգով:

4. Գործուղման ծախսերի հատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանով սահմանված չէ, որ գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

5. Սահմանել, որ ծառայողական գործուղման չմեկնելու դեպքում գործուղման հատուցված ծախսերը (օրապահիկը եւ գիշերավարձը) վերադարձվում են, իսկ առանց հարգելի պատճառի գործուղման մեկնելուց հրաժարվելու դեպքում նաեւ պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հատուցման գործուղման չմեկնած անձի կողմից:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մայիսի 1-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

01.05.2018
Կ-127-Ա


30.04.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-Ի Կ-127-Ա կարգադրությունում լրացումներ կատարելու մասին