ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 15.10.2019թ.
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի ավագ թղթակից (ծածկագիր` 1-2.3-4) Օվսաննա Մնացականյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
24.01.2019
Կ-15-Ա