ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 15.10.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ եւ 125-րդ հոդվածներով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. 2019 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» խորագրով:
2. Սահմանել լսումների ընթացակարգը՝ ըստ
հավելված 1-ի:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ
15.10.2019
ՆՈ-13-Լ