Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 11-րդ կետով եւ հաշվի առնելով Տ. Գալստյանի 2019 թվականի մարտի 18-ի թիվ 25038 միջնորդությունը՝ կարգադրում եմ.

1. Ներքին կարգապահական կանոնները խախտելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության պետ Գոհար ՄԵԼՈՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նախազգուշացում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը` եռօրյա ժամկետում Գ. Մելոյանին հաղորդել կարգապահական տույժ կիրառելու մասին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.03.2019
Կ-73-Ա