Armenian    
Ժնեվ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Կ-61-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.03.2024թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2024 թվականի մարտի 26-ի Ն/5057-2024 գրությունը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 4-ի «Ժնեւ գործուղելու մասին» Կ-61-Ա կարգադրության 1-ին կետի «Լեւոն Քոչարյան Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 23-28-ը)» բառերը փոխարինել «Լեւոն Քոչարյան Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 23-26-ը)» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

27.03.2024
Կ-88-Ա