Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.03.2024թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի՝ 2024 թվականի մարտի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2024 թվականի մարտի 29-ից ապրիլի 3-ը ներառյալ տրամադրել 15.03.2022-15.03.2023թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա  արձակուրդի մի մասը՝ 4 աշխատանքային օր տեւողությամբ:

2. 2024 թվականի մարտի 29-ից ապրիլի 3-ը ներառյալ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

4. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ վերադառնալ աշխատանքի 2024 թվականի ապրիլի 4-ին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.03.2024
Կ-78-Ա