Armenian    
Ժնեվ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի Կ-61-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.03.2024թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2024 թվականի մարտի 11-ի Ն/4035-2024 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 4-ի «Ժնեւ գործուղելու մասին» Կ-61-Ա կարգադրության՝

1) 1-ին կետի «Ալեքսանդր Մխիթարյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ» բառերը փոխարինել «Արման Մկրտչյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 22-25-ը)» բառերով.

2) 2-րդ կետի «Ա. Մխիթարյանի» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյանի» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

12.03.2024
Կ-67-Ա