Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.12.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով`   կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝

1)  193-րդ կետից հետո լրացնել նոր՝ 193.1-ին կետ.
 
193.1  Թանգարանավար Քաղաքացիական աշխատանք կատարող  1

2) 196-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով եւ «Ընդամենը» տողի «25» թիվը փոխարինել «27» թվով.

3)  210-րդ կետից հետո լրացնել նոր՝ 210.1-ին կետ եւ «Ընդամենը» տողի «18» թիվը փոխարինել «19» թվով.
 
 
210.1 Առաջատար մասնագետ Պետական ծառայող  1

4) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «642» թիվը փոխարինել «645» թվով:

2. Ազգային  ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 3.1-ին գլխում՝ լրացնել նոր 33.1-ին եւ 41.1-ին կետեր.

«33.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ,».

«41.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության ինտերնետային ռեսուրսների եւ հավելվածների սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,»:

 3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

13.12.2023
Կ-342-Ա