Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՍՏԵՐԴԱՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 9-12-ը ներառյալ Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Մերի ԳԱԼՍՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Գեւորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ (2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ)
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (հոկտեմբերի 9-11-ը` 8 անձի, իսկ հոկտեմբերի 12-ին 6 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (4 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

18.09.2019
Կ-266-Ա


24.09.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ Կ-266-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին