Բելգրադ պատվիրակություն գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ Կ-240-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.10.2019թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով` կարգադրում եմ

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի «Բելգրադ պատվիրակություն գործուղելու  մասին» թիվ Կ-240-Ա կարգադրության 1-ին կետի «Դավիթ Կարապետյան Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «Վահան Կոստանյան Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի նախագահի օգնական» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

07.10.2019
Կ-293-Ա