Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի ՆՈ-045-Ն եւ ՆՈ-046-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.11.2015թ.


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իգ» ենթակետով` ո ր ո շ ու մ  եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգեւատրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձեւերը` համաձայն հավելված 3-ի :

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

11.11.2015
ՆՈ-046-Ն