Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի փետրվարի 25-27-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Արման ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  քարտուղար
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի  առաջատար մասնագետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի լուսանկարիչ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ռուբեն Ռուբինյանի՝ Երեւան-Մոսկվա-Փարիզ), օրապահիկը, ներկայացուցչական ծախսերը եւ  գիշերավարձը (2 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի   (11 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.02.2019
Կ-40-Ա