ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ Կ-39-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2019թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով` կարգադրում  եմ.

1.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 21-ի «Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին» թիվ  Կ-39-Ա կարգադրության 1-ին կետը «Արման ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  քարտուղար» բառերից հետո լրացնել «Անուշ ԲԵՂԼՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր» բառերով եւ 2-րդ կետի «2 անձի» բառերը փոխարինել «3 անձի» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

22.02.2019
Կ-44-Ն