Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի փետրվարի 8-10-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական

Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի  լուսանկարիչ
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության
եւ  հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի  հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, իսկ գործուղման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ուղեկցող ՊՊԾ աշխատողներ Արմեն Վարդանյանի, Էդվարդ Կարապետյանի, Մարտին Ասլանյանի, Վահագ Մելքոնյանի եւ Հայկ Կարապետյանի օրապահիկի եւ գիշերավարձի վճարումը կատարել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ «Այլ ծախսեր» (4861) հոդվածով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

08.02.2019
Կ-33-Ա