Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի ՆՈ-045-Ն եւ ՆՈ-046-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.11.2015թ.


Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իբ» ենթակետով ` ո ր ո շ ու մ  ե մ .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատրման կարգը ` համաձայն հավելված 1-ի :

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը՝ համաձայն հավելված 2-ի :

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի ձեւերը` համաձայն հավելված 3-ի (Ձեւ 1, 2):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

11.11.2015
ՆՈ-045-Ն