Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի Կ-23-Լ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.05.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման մասին» Կ-23-Լ կարգադրությամբ հաստատված հավելվածի 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1. կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1. Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամանով՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ ստորաբաժանման աշխատակցին ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով կարող է հատկացվել ծառայողական ավտոմեքենա: Ծառայողական ավտոմեքենան կարող է վարել տվյալ աշխատակիցը՝ վարորդական վկայականի առկայության դեպքում եւ այդ պայմաններում աշխատակցի հետ կնքվում է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:»:

2. Հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«16. Կարգավարը վարում է վառելիքի տրամադրման մատյան (կարված եւ համարակալված), որտեղ կատարվում են Ձեւ 3-ով սահմանված գրառումները:»:

3. Հավելվածի 16-րդ կետով սահմանված Ձեւ 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.


«ՄԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Հ/Հ
ավտոմեքենայի մակնիշը
հաշվառման համարանիշը
վառելիքի տրամադրման քանակը
ելքի ցուցիչ
(կմ)
վարորդի ստորագրությունը
մուտքի ցուցիչ
(կմ)
վարորդի ստորագրությունը
կատարած վազքը
վարորդի անուն ազգանունը
1.                          
2.                          

»:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.05.2023
Կ-125-Ա