Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.10.2019թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանի դիմումը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը տրամադրել 21.01.2019-21.01.2020թթ. ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր:

2. 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում հաշվարկել եւ կատարել համապատասխան վճարում:

4. Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2019 թվականի հոկտեմբերի 14-ին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

01.10.2019
Կ-286-Ա