Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.01.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի 2023 թվականի հունվարի 9-ի թիվ 1113/772-23 գրությունը՝ կարգադրում եմ.

1. 2023 թվականի հունվարի 11-ից երեք ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.01.2023
Կ-4-Ա