Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.01.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 94-Ա հրամանը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության՝

1) 188-րդ, 210-րդ, 212-րդ, 233-րդ, 236-րդ եւ 241-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 27-րդ կետից հետո լրացնել նոր՝ 27.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.1-42)՝ համաձայն 27.1-ին հավելվածի:»:

3) 84-րդ կետից հետո լրացնել նոր՝ 84.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետի (մասնագետ) պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-133)՝ համաձայն 84.1-ին հավելվածի:»:

4) 143-րդ կետից հետո լրացնել նոր՝ 143.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-134)՝ համաձայն 143.1-ին հավելվածի:»:

5) 162-րդ կետից հետո լրացնել նոր՝ 162.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-135)՝ համաձայն 162.1-ին հավելվածի:»:

6) 189-րդ կետից հետո լրացնել նոր՝ 189.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-55)՝ համաձայն  189.1-ին հավելվածի:»:

7) 208-րդ կետից հետո լրացնել նոր՝ 208.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-56)՝ համաձայն 208.1-ին հավելվածի:»:

8) 215-րդ կետից հետո լրացնել նոր՝ 215.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-57)՝  համաձայն 215.1-ին հավելվածի:»:

9) 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության պետի պաշտոնի անձնագրի (ծածկագիրը՝ 1-1.2-8) 9-րդ կետի բ) ենթակետում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերից հետո լրացնել «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» եւ «Արխիվային գործի մասին» բառերը:

10) 32-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի պետի պաշտոնի անձնագրի (ծածկագիրը՝ 1-2.1-22) 9-րդ կետի բ) ենթակետում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերից հետո լրացնել «Արխիվային գործի մասին» բառերը:

11) 158-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրի (ծածկագիրը՝ 1-2.2-109) 9-րդ կետի բ) ենթակետում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերից հետո լրացնել «Արխիվային գործի մասին» բառերը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.12.2022
Կ-384-Ա