Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.10.2019թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի թիվ ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Հարությունյանի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2019 թվականի հունվարի 9-ից Ալեքսանդր Հարությունյան ազատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

08.01.2019
Կ-02-Ա