ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ Կ-27-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 02.10.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-27-Ա կարգադրության՝
1) 1-ին հավելվածի 4-րդ կետից հանել «Բոշյան Արման Արամի» բառերը,
2) 4-րդ հավելվածի 8-րդ կետը լրացնել «Բոշյան Արման Արամի» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
01.10.2019
Կ-284-Ա