Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.06.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՆՈ-07-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հաստատել 2022 թվականի հունիսի 10-ին անցկացվող՝ Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի գլխավոր մասնագետներ Ռուզաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ եւ Հերմինե ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ատեստավորման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

09.06.2022
Կ-169-Ա