Armenian    
Բեռն գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի Կ-138-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.06.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավոր Հ. Մամիջանյանի 2022 թվականի մայիսի 23-ի Ն/7949-2022 եւ Է. Աղաջանյանի 2022 թվականի մայիսի 25-ի Ն/8164-2022 գրությունները՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի մայիսի 20-ի «Բեռն գործուղելու մասին» Կ-138-Ա կարգադրության 1-ին կետի «Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ» բառերից հետո լրացնել «(հունիսի 6-8-ը)» բառերը, «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ,» բառերը փոխարինել «Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ,» բառերով եւ 2-րդ կետի «օրապահիկը», բառից հետո լրացնել «(Վ. Վարդանյանի՝ հունիսի 6-7-ը)» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.05.2022
Կ-157-Ա