Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 06.05.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ճանաչողական այցով Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 8-13-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆԻՆ, Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (մայիսի 11-13-ը), Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (մայիսի 11-13-ը), Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետներ Գագիկ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ եւ Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

06.05.2022
Կ-115-Ա