Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.04.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի (DCAF) հրավերով «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով համաժողովին մասնակցելու համար 2022 թվականի ապրիլի 25-28-ը Ժնեւ (Շվեյցարիա) գործուղել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ եւ նրա օգնական Էմմա ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ եւ նրա օգնական Անի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, Արփի ԴԱՎՈՅԱՆԻՆ, Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Աննա ՅԱՐՄԱԼՈՅԱՆԻՆ եւ Սոֆի ԲԱԽՏԱՄՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

22.04.2022
Կ-106-Ա