Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 20.04.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2022 թվականի ապրիլի 22-26-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի ԻՍԿԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

19.04.2022
Կ-101-Ա