ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 13.04.2022թ.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Տ. Սիմոնյանի 2022 թվականի ապրիլի 12-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2022 թվականի ապրիլի 12-ից Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.04.2022
Կ-89-Ա