Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.04.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել՝

Լիանա ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության
գլխավոր վարչության կազմակերպական
վարչության պետ
Հակոբ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-
վերլուծական վարչության պետի տեղակալ,
ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման
եւ հսկողության բաժնի պետ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.04.2022
Կ-86-Ա